Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ մահացել է«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանը։

«Խոր ցավով տեղեկացանք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանի մահվան մասին։

Տարիներ շարունակ նա իր մասնագիտական գիտելիքն ու անսպառ նվիրումն ուղղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացման գործին:

Էդգար Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի անդամ էր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում Էդգար Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- գրել է Մանասյանը սոցցանցի իր էջում:

You may also like...