ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողությունն իրականացնել այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողությունը շարունակել այնքան, որքան անհրաժեշտ կլինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա կանխատեսմամբ՝ գործողությունը կտևի 4-5 շաբաթ, սակայն այն երկարաձգելու ներուժ կա։
«Ես դա ասել եմ հենց սկզբից։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։
Նրանք այն օրինական ճանապարհով ձեռք բերելու ճանապարհին էին՝ շնորհիվ այն համաձայնագրի, որը հիմարաբար ստորագրել էր մեր երկիրը»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

You may also like...