ՌԴ-ը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «200-ը 200-ի դիմաց» բանաձևով
Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 200 ռուս զինծառայող, որոնց փոխարեն ուկրաինական կողմին է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի 200 գերի։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մարտի 5-ին կիևյան վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 200 ռուս զինծառայող։
Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի ԶՈւ 200 ռազմագերի»,- հայտնել են գերատեսչությունից։
Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
Բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բժշկական հաստատություններում բուժում և վերականգնողական փուլ անցնելու համար։
Փոխանակման գործընթացում միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄՆ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները։
