11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցից տուն գնալիս համադասարանցու և եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «վերին շրթունքի հեմատոմյա» ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։

Վիրավորը Լոռու մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Մ․-ն է։ Հիվանդանոցում երեխայի 49-ամյա մայրը՝ ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցից տուն վերադարնալու ճանապարհին որդին վեճի է բռնվել Լոռու մարզի 11-ամյա և 8-ամյա եղբայրների, և նրանց 5-ամյա ընկերոջ հետ, ովքեր ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել իր տղայի մարմնի տարբեր հատվածներին, պատճառել մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

You may also like...