Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիային ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին։

Թրամփն ասել է, որ Ավստրալիան «սարսափելի մարդասիրական սխալ» կգործի, եթե թույլ տա ֆուտբոլիստներին բռնի կերպով վերադարձնել Իրան։

«Մի՛ արեք դա, պարոն վարչապետ, տվեք նրանց ապաստան։ Եթե դուք չեք ուզում նրանց, Միացյալ Նահանգները կընդունի նրանց», — ասել է Թրամփը։

Իրանցի կանայք պարտվել են Ավստրալիայում անցկացվող մրցաշարի խմբային փուլի բոլոր երեք խաղերում։

Մարտի 2-ին Հարավային Կորեայի դեմ առաջին խաղից (0-3) առաջ թիմը չի երգել ազգային օրհներգը, ինչը, ինչպես նշում է BBC-ն, քննադատության է արժանացել Իրանում։

Սակայն, հաջորդ երկու խաղերից առաջ՝ մարտի 5-ին Ավստրալիայի (0:4) և մարտի 8-ին Ֆիլիպինների (0:2) հետ, Իրանի կանանց ֆուտբոլիստուհիները երգել են հիմնը։

CNN-ը և BBC-ն, հղում անելով աղբյուրներին, երկուշաբթի օրը հայտնել են, որ իրանական հավաքականի հինգ անդամներ լքել են հյուրանոցը և գտնվում են անվտանգ վայրում։

You may also like...