Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում տեղակայվել են ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ը։

Այս քայլն իրականացվել է տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ որպես Թուրքիայի հակաօդային պաշտպանության հզորացմանն ուղղված միջոցառումների մաս։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռ։

You may also like...