Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ուղևորվել է Սյունիքի մարզ։

Վարչապետը տեսանյութ է հրապարակել Սիսիանից:

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը շրջում է քաղաքում, զրուցում քաղաքացիների հետ:

Քաղաքացիները հայտնել են, որ գոհ են առողջության համընդհանուր ապահովագրությունից:

Վարչապետը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից կստանան 10-հազարական դրամով բարձրացված թոշակները, բացի դրանից՝ գործում է անկանխիկ առևտրից 20 տոկոս վերադարձի ծրագիրը:

You may also like...