Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար. Corriere della Sera

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար՝ հաղորդել է իտալական Corriere della Sera թերթը:

Նշվում է, որ Հռոմը թույլ չի տվել ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Sigonella ավիաբազայում:

Մի քանի օր առաջ ամերիկյան ռմբակոծիչները պլանավորում էին վայրէջք կատարել Sigonella-ում և այնտեղից մեկնել Մերձավոր Արևելք:

Ավելի վաղ Իսպանիան էր փակել իր օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար:

You may also like...