«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի պայմաններն են՝

Ø  վարկի տոկոսադրույքը՝ 5 %, գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին՝ 0 %,

Ø  վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

Ø  վարկի տրամադրման նպատակային ուղղություններն են՝

ա. մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում,

բ. անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում,

գ. գյուղատնտեսական կենդանիների  («Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 18-րդ կետ) ձեռքբերում,

դ. անասնակերի ձեռքբերում,

ե. սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում,

զ. գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում,

է. հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սույն ենթակետի ե. պարբերությունում նշված միջոցների) և ծառայությունների ձեռքբերում,

ը. տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում,

թ. ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում։

Ø  վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

Ø  ինչպես վարկի տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը՝ 6 ամիս։

Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»«Կոնվերս բանկ»«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ«Կամուրջ» ՈԻՎԿ«Անիվ ՈՒՎԿ»«Ագրոլիզինգ ՍՊԸ»«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254 հեռախոսահամարով, գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն՝ 011 525 232 հեռախոսահամարով:

You may also like...