Պшտերազմից հետո Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը․ Լինդսի Գրեհեմ

Պատերազմից հետո Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ իրանական ռեժիմը գոյատևի՝ նեղուցի վերահսկողությունը զավթելով և աշխարհը շանտաժի ենթարկելով։

Պետք է պարզ լինի. երբ այս պատերազմն ավարտվի՝ դիվանագիտական ​​​​կամ ռազմական գործողությունների միջոցով, Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը»,-գրել է սենատորը։

Գրեհեմը նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում չպետք է մնա բարձր հարստացված ուրանից «ոչ մի ունցիա»։

«Այս պատերազմը պետք է ավարտվի՝ դիվանագիտական ​​​​կամ ռազմական գործողությունների միջոցով, որպեսզի Իրանը չկարողանա վերադառնալ իր հին ճանապարհին», — հավելել է նա։

You may also like...