Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հետ վերջին բանակցություններին, ընդգծել՝ դա ամենադրական հանդիպումներից մեկն էր:

Զելենսկին շեշտել է Անկարայի հետ գործընկերության կարևորությունը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն։

Զելենսկին Ստամբուլ էր մեկնել ապրիլի 4-ին: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին:

Նա նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևոր էր համարել Էներգամատակարարման հուսալիության ապահովումը:

You may also like...