Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ

«2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար»:

Այս մասին Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում դատական, արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։

Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պետք է լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելով»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարում են այնպիսի ինստիտուտներ, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծենք»,- նշել է ՀՀ վարչապետը:

You may also like...