Հնդկաստանում հրավառության սարքեր արտադրող գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ

Առնվազն 25 մարդ է զոհվել Հնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում հրավառության սարքեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, պայթյունի պահին ֆաբրիկայի շենքում գտնվել է շուրջ 40 աշխատող։

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ավերել է մի քանի արտադրական շինություն։ Տուծածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Արտակարգ պատահարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Սկսվել է հետաքննություն։ Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը։

You may also like...