Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները
ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

