Քննարկում «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով
Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը համախմբել է պետական, փորձագիտական, բիզնես ոլորտի և միջազգային շրջանակների ներկայացուցիչների։

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից Եվրասիական բանկի աջակցությամբ։
Բացման խոսքով հանդես է եկել Օրբելի կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
Միջոցառմանը հատուկ ելույթով հանդես են եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

Բանախոսները կարևորել են տարածաշրջանային կապակցվածության զարգացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման և համագործակցության առանցքային ուղղություն։

