Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման:

Օբյեկտում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ ծառայության լրացուցիչ ուժեր են ուղարկվել:

Տեղական իշխանության տվյալով՝ տուժածներ չկան, սակայն անվտանգային նկատառումներով տարհանում է հայտարարվել:

Ապրիլի սկզբին Տուապսեի նավահանգիստը երկու անգամ թիրախավորվել էր, ինչի հետևանքով հրդեհվել էր նավթային տերմինալը։

Կրակը չէր հաջողվում մարել մի քանի օր: Տեղի ունեցածի ֆոնին «նավթային» անձրևներ են տեղացել, զգալիորեն վատթարացել է օդի որակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը բացի Կրասնոդարի երկրամասից՝ թիրախում են եղել նաև Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի և Կուրսկի մարզերը, ինչպես նաև Ղրիմը:

Խոցվել է ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք: Բելգորոդում 3 մարդ է զոհվել:

You may also like...