ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին

Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրել է գրել իրեն կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Նախարարը հավելել է` կրթական հաստատությունները կրթության համար են. «Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։

You may also like...