Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում ենք․ շարունակում ենք երկխոսությունը․ Պեսկով

«Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, մնում են բարեկամներ և պահպանում են երկխոսությունը»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամներ են, Պեսկովը շեշտել է. «Անկասկած, մենք գտնվում ենք Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում։

 Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք լիովին աջակցում են ռուսական զարգացման վեկտորին և կենտրոնանում են Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացներին հետագա, ավելի խոր մասնակցության վրա։ Մենք, անշուշտ, գնահատում ենք այս մոտեցումը. մենք դա չենք թաքցնում»։

You may also like...