Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան
Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից։ Այս մասին քվեարկելուց անմիջապես հետո ընտրատեղամասի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և հետևաբար ՀՀ-ն ունի նաև վետոյի իրավունք»։
Խոսելով հնարավոր հանրաքվեի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ լինի հանրաքվեի առարկա:
«Հայաստանն առնվազն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու հարցով, կամ պետք է ունենա ԵՄ անդամ-երկրի կարգավիճակ: Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին:
Մենք օբյեկտիվորեն գիտենք, որ պատրաստ չենք այդ կարգավիճակին, մենք դեռ պետք է բարեփոխվենք: Ինչո՞ւ ենք ուղղակի, ձևի համար դիմում, աղմուկ-աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումներ ճանապարհը»,-մանրամասնել է նա:
