Դա նշվել է որոշակի պատճառով. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդյոք կա՞ ԱՄՆ-ի կողմից որևէ ակտիվ ներգրավվածություն, ինչո՞ւ է պետքարտուղարը կարծում, որ ամեն ինչ լավ կավարտվի։
Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսն ակնարկել է, որ նման հայտարարությունները պատահական չեն արվում։
«Պետքարտուղարն էլ նշեց, որ դա բավական կարևոր հարց է: Պետքարտուղարը դա նշեց որոշակի պատճառով, և երբ մենք ավելի մանրամասն տեղեկություններ ունենանք, ես ձեզ կտեղեկացնեմ։
Մեզ ոգևորում են ձեռք բերված բազմաթիվ համաձայնագրերը, հրադադարները և փոփոխությունները, որոնց մենք կարողացել ենք մասնակցություն ունենալ»,- ասել է Բրյուսը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
