Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները:
Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը:
Նրա խոսքով՝ Իրանի՝ պայմաններ թելադրելու և իրականությունը փոխելու փորձը կձախողվի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները մեկ շաբաթով:
