Ուրուգվայում և Լյուքսեմբուրգում ՀՀ ներկայացուցչությունների բացումը տեղի կունենա 2024-ին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023 թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:
Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության.
  • դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում,
  • գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:
Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:
ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.
  • Կանադան,
  • Բելգիայի Թագավորությունը,
  • Կատարի Պետությունը:
Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:
Հնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է

You may also like...