Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադին՝ օգտագործելով ուկրաինական արտադրության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ:

Հարվածի թիրախ է դարձել «Բարիկադներ» գործարանը՝ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը։

Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև ՌԴ Վլադիմիրի մարզի «Վտորովո» գծային-արտադրական-դիսպետչերական կայանին:

Կայանի միջոցով դիզելային վառելիքը տեղափոխվում է Մոսկվայի Օղակաձև նավթամուղ, իսկ այնտեղից՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող խոշոր նավթաբազաներ։

Կայանը նաև ապահովում է նավթամթերքների մատակարարում Բալթիկ ծովի նավահանգիստներով արտահանման համար։

Ուկրաինան հարվածել է նաև Կերչում գտնվող «Պետրոպավլովսկ» ավտոմոբիլային լաստանավին՝ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հավելել՝ այն օգտագործվում է Ուկրաինայի հարավային շրջաններում ռուսական բանակի ռազմական լոգիստիկան ապահովելու համար։

You may also like...