Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ

ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Ղազարյանին ՀՀ Լոռու մարզպետ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արամ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,- նշված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը. «Այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»:

Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին. «Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»։

You may also like...