Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.75 տոկոս. Բաբկեն Թունյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.75 %: Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում։«Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75 %,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.25 %,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25 %»,- նշված է գրառման մեջ։
