Մարտի 8-ին հանրային տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում։
