«Կասկադ» համալիրն ամբողջական և ավարտուն տեսքի կբերվի

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, այդ հատվածի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել: Երևանի քաղաքապետարանն այս հատվածում ևս բարեկարգման և կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով:

You may also like...