Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Քննարկմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին:

You may also like...