Արմեն Գրիգորյանը և Մարյա Կոսկելան մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ: Այդ մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Քարտուղար Գրիգորյանն ու իր զրուցակիցն անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:

Զրուցակիցները քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:

Կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

You may also like...