Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։