ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեվի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կոշտան ցավակացություն է հայտնել օրեր առաջ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը ողբերգական կորստի կապակցությամբ:
Եվրոպական խորհուրդն աջակցում է վթարի անաչառ և թափանցիկ հետաքննությանը։
Մենք ակնկալում ենք մոտ ապագայում հանդիպել նախագահ Ալիևի հետ՝ շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»,- ասել է ԵԽ նախագահը։
