ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը:

Զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանը ԿՖՈՐ-ի հրամանատարությանն է ներկայացրել տարածքի պահպանության գործում զորախմբի առաջադրանքները և ծառայության կազմակերպման գործընթացը:

ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը։ Այդ կապակցությամբ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և ԿՖՈՐ առաքելության շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոզիցևիչը պարգևատրել են զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանին և մի շարք զինծառայողների։

You may also like...