Ադրբեջանը Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

You may also like...