ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավարին
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը, Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ ուղղված ԼՂ-ից տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց։ Քննարկվեցին նաև աշխատանքների համակարգման և համագործակցության օրակարգային հարցեր։
Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում կարևորեց ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը և տեղահանված ընտանիքներին աջակցելու պատրաստակամությունը: Նրանց խնդիրների լուծման նպատակով երկուստեք ընդգծվեց ծրագրերի արդյունավետ իրականացման գործում կողմերի միջև սերտ փոխգործակցության կարևորությունը՝ ի նպաստ տեղահանված ընտանիքների և համայնքների բարօրության։
