Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան (տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Վարչապետի հետ միասին Թբիլիսում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ:
