Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:
Այս մասին Petutyun.com–ին տեղեկացրել են ՊՆ–ից։
Ըստ հաղորդագրության հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
