Չեմ մոռանալու հանուն Հայաստանի եվ չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան

Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի:

Այս մասին, 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ, իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:

«4 տարի առաջ այսօրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ սանձազերծեց հերթական պատերազմը:

Այս պահին ես աղոթում եմ մեր նահատակ որդիների ու դուստերերի հոգիների խաղաղության համար և խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջև:

Մենք կոչված ենք  փոփոխության, մենք կոչված ենք ապաքինման և վերականգնման, մենք կոչված ենք հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով, հայրենիքն ու հաղթանակն իրենց սրտերում և աչքերում:

Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայորդիներին, եղբայրներին ու քույրերին, խոնարհումս նրաց մայրերի, հայրերի ու ընտանիքների առաջ:

Չեմ մոռանալու հանուն Հայաստանի, չեմ ներելու հանուն Արցախի:  Տե՛ր, ուղղիր մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ»,-ասել է նա:

You may also like...