Մոսկվայում Հայաստանի եվ Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նա  կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցներին հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։

You may also like...