ՀՀ կառավարության որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին հատկացվել է 46 մլն 810 հազար դրամ
«Փանիկի մշակույթի տան հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի արժեքը 165 մլն դրամ է կազմել։ Այս մասին Petutyun.com–ին տեղեցնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում նորոգվել է 610 քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տունը, իրականացվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, անցկացվել ջեռուցման համակարգը։
Վերանորոգման գումարի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջից։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Փանիկի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների հերթական համաֆինանսավորման գումարն է հատկացվել՝ 46 մլն 810 հազար դրամ։
