ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Քննչական կոմիտեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին  ձերբակալելու որոշում է կայացրել։

Նա մեղադրվում է Գյումրիում գտնվող «Սև բերդ» պատմամշակութային տարածքի հարակից հողերը  օտարելու համար։

Նշենք, որ Սև բերդ ամրոցն այժմ պատկանում է Բալասանյան  ընտանիքին, իսկ Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է։

Ավելի վաղ հայտնի  էր դարձել, որ այս գործով անցնում են նաև Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, փեսան Ռուբեն Սանոյանը, որը  Սամվել Բալասանյանի քաղաքապետության օրոք զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը և քաղաքապետի գործող տեղակալ Սուրեն Ջանոյանը։

Նշյալ երեք անձինք ձերբակալվել էին։ Ռուբեն Սանոյանը ձերբակալվելուց որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել, իսկ Խաչատուր Բալասանյանի ու Սուրեն Ջանոյանի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և համապատասխանաբար 70 և 20 միլիոն դրամ գրավ։

You may also like...