Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների վերակառուցում ե՛վ Եվրամիության, ե՛վ ԱՄՆ-ի հետ․ Վրաստանի վարչապետ

Ուկրաինայում պատերազմը շատ շուտով կավարտվի։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ։ Շատ շուտով կավարտվի պատերազմն Ուկրաինայում, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար»,- ասել է նա։

You may also like...