Ինչպիսի՞ն էր արտադրության եվ սպառման հարաբերակցությունը Հայաստանում եվ այլ հանրապետություններում ԽՍՀՄ տարիներին
Միության փլուզումից հետո նախկին խորհրդային քաղաքացիներին հասանելի դարձան տարբեր տարածաշրջաններում ապրանքների արտադրության և սպառման վերաբերյալ նախկինում գաղտնիացված վիճակագրությունը։
Այն հստակ ցույց է տալիս, թե որքան մեծ անդունդ է բաժանել ԽՍՀՄ որոշ «հավասար» քաղաքացիներին մյուսներից։
Առաջին տեղում Վրացական ԽՍՀ-ն է։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարեկան կազմել է 10,6 հազար դոլար և սպառել՝ 41,9 հազար դոլար:
Գոյություն ունեցող 33,3 հազար դոլարի զգալի տարբերություն մատակարարվել է միութենական այլ հանրապետություններից, հայտնում է «Русская семерка» պորտալը։
Երկրորդ հորիզոնականը կիսել են Էստոնիան և Հայաստանը։ Էստոնիան արտադրել է 15,8 հազար դոլարի ՀՆԱ և սպառել 35,8 հազար դոլար։ Հայաստանն արտադրել է 9,5 դոլարի ՀՆԱ և մեկ շնչի հաշվովսպառել 29,5 հազար դոլար:
«Դաշնակից քույրերի» հաշվին ՀՆԱ-ի աճը մեկ անձի համար կազմել է տարեկան 20 հազար դոլար։
Լատվիան վստահորեն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ արտադրելով 16,5 հազար դոլար ՀՆԱ և մեկ շնչի հաշվով սպառելով 26,9 հազար դոլար։
Լատվիայի աճը կազմել է 13,1 հազար դոլար։ Վարկանիշային աղյուսակում փոքր-ինչ ներքևում Ուզբեկստանը, Լիտվան, Տաջիկստանն ու և Ադրբեջանն են:
Խորհրդային Խորհրդային Միության ամենաաղքատ հանրապետություններն էին Մոլդովան, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը։
Ուշագրավ է, որ Ռուսաստանը և Բելառուսը ՀՆԱ-ի լրիվ բացասական աճ են ունեցել՝ համապատասխանաբար -5,7 և -3,6 հազար դոլար։ Բելառուսի մասին ոչ ոք չէր վիճի:
Ինչ վերաբերում է ՌՍՖՍՀ-ին, ապա ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: