Քննարկվել են Վեդու եվ Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր եվ միջին ջրամբարաշինության ծրագրերը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստին ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները ամփոփելուց հետո քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի ընթացքին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ առկա համագործակցության շրջանակին և հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև քննարկել ջրային համակարգի կառավարմանն առնչվող այլ հարցեր:
Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ջրային ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորման գործընթացում փոխադարձ ընդունելի և համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Աշխատանքների շարունակականությունը ապահովելու նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: