Վրաստանում ընտրությունների արդյունքներն ամփոփվել են. ԿԸՀ նախագահը նիստին մասնակցել է վիրակապված աչքով

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները:

«Ամփոփ արձանագրությունը կազմվել է։ Սա ընտրական շրջանի փաստացի ավարտն է»,- արձանագրությունը ստորագրելուց հետո ասել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։

Արձանագրությունը ստորագրել է նաև ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին։

ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների արդյունքները` ստորև.

«Վրացական երազանք»՝ 53,93 տոկոս,
«Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,03 տոկոս,
«Միասնություն — Ազգային շարժում»՝ 10,17 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
«Վրաստանի համար»՝ 7,78 տոկոս։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրությունների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ում վիճաբանությամբ էր սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը կարճ ժամանակով դադարեցվել էր։

 

Կալանդարիշվիլին հանդիպման է վերադարձել մեկ աչքը վիրակապված։

 

Screenshot_20241116_140243_Facebook.jpg (319 KB)

You may also like...