Կարևորվել է հարաբերությունների խորացումը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:


ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:


Դեսպանները իրենց հերթին ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

