«Իրար վրա գրիչ մի շպրտեք». Ավագանու նիստին վիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ, մտան ոստիկաններ (տեսանյութ)
Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքից հետո ընդդիմադիր և իշխող խմբակցությունների անդամներից շատերը ոտքի ելան եւ ինչ-որ բան էին բղավում:
Իրավիճակը գնալով լարվում էր, հնչում էին վիրավորանքներ: Անգամ ներկաներից մեկը գրիչ նետեց ինչ-որ մեկի ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցներ մտան դահլիճ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկար ժամանակ խնդրում էր լռություն պահպանել, հանդարտվել, բայց նրան լսող չկար. «Հարգելի գործընկերներ, լռություն, մի հատ կրքերը մի բորբոքեք, էլի: Մի հատ հլը մի ոգեւորվեք, հանգստացեք բոլորդ: Պարոն Սուքիասյան, մի հատ դադարեցրեք իրար վրա գոռալը, վիրավորելը: Երեւանցիները հիմա նայում են էս նիստը, սա բոլոր կողմերին է վերաբերում:
Ես նկտողություն անու եմ, հիմա ձեզ էլ պետք է նկատողություն անեմ, որովհետեւ դուք էլ ձեզ կոռեկտ չեք պահում: Տիկին Խաչատրյան, պարոն Սուքիասյան, դուք ստանում եք նկատողություն: Հանգիստ մի հատ, լսեցինք, հասկացանք, էս պառը դուրս եկավ, վսյո, նստեք»,-ասաց քաղաքապետը:
