Դրանով աշխարհը կկանգնի ավելի մեծ պատերազմի շեմին. Էրդողանը քննադատել է Բայդենի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովից Ռիո դե Ժանեյրոյից վերադարձող ինքնաթիռում lլրագրողների հետ զրույցում ասել է, որ Անկարան ճիշտ չի համարում Վաշինգտոնի որոշումը՝ թույլ տալ Կիևին ամերիկյան հրթիռներն արձակել ռուսական տարածքի խորքերը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը, ինչպես ընդգծել է Էրդողանը, ուղղված է «Ուկրաինայում նոր պատերազմ հրահրելուն և ընդլայնելուն»։

Այս որոշումը, ինչպես նախազգուշացրել է Թուրքիայի ղեկավարը, կհանգեցնի Ռուսաստանի Դաշնության կողմից էլ ավելի մեծ արձագանքի։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է ռուսական պետության ղեկավարի կողմից նորացված միջուկային դոկտրինի հաստատումը։

«Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը մեծացնում է միջուկային հակամարտության ռիսկերը»- ավելացրել է Էրդողանը:

You may also like...