Մի գիշերվա մեջ որոշեց սափրվել եվ «sms»-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան

Նիկոլ Փաշինյանը պարզապես հանրության ուշադրությունը շեղում է երկրում ծառացած հիմնական խնդիրներից, այն հարցադրումներից, որոնք բյուջեի քննարկմանը եղան, որոնք պատասխաններն ինքը չուներ։

Այս մասին լրագրողներին տված ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ինքը հասկացավ, որ մանևրելով այդ հարցերը չի կարող շրջանցել, և մի գիշերվա մեջ որոշեց սափրվել և «sms»-ներ ուղարկել։ Ուզում է մորուքը բնական էլ աճեցնի կամ դնի, միևնույն է հանրությունը վաղուց արդեն իր կառավարության խոստումների չկատարումը վաղուց է արձանագրել։

Այն խոստումները, որոնք ինքը տվել էր ընտրվելուց առաջ, վաղուց արդեն չեն կատարվել, իսկ հանրությունը պահանջատեր է խոստումների կատարմանը։

Այդպիսի մի շոու էլ սարքեց հունվարին՝ ցնցուղի պատմությունը, մարզպետին հեռացրեց, իսկ նա ո՞ւր է հիմա Լոռու նախկին մարզպետը, Արամ Խաչատրյանն այժմ ոչ թե պատժվում է, այլ վարչապետի խորհրդականն է։

Այսինքն՝ իր աշխատանքը լավ չկատարող Արամ Խաչատրյան մարզպետը հիմա խորհուրդ է տալիս վարչապետին՝ ինչ անի, որ լավ չկատարի իր գործը»,- նշեց պատգամավորը։

Կյուրեղյանը չբացառեց, որ պաշտոնանկ արված որոշ պաշտոնյաներ այլ պաշտոններ զբաղեցնեն։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ մանդատները վայր դնելուն՝ Կյուրեղյանն ասաց. «Այդպես էլ պիտի լիներ, բա երբ ես հարցնում էի՝ ինչու եք այդպես «մեծարգո» դիմում վարչապետին, որը եկել է ձեզ հաշվետվություն տալու, որն եկել է ձեր առաջ իր խոստումները կատարելու մասին խոսելու, Լուսինե Բադալյանն ի պատասխան ինձ՝ «մեծարգո, մեծարգո, մեծարգո…», է հա, մեծարգոն դա էլ պիտի աներ, բա իրենք ի՞նչ էին սպասում, մինչև գետին խոնարհվում էին»:

You may also like...