Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահը չի բացել խորհրդարանի նիստը և հայտարարել է այն հակասահմանադրական
Վրաստանի նոր գումարման խորհրդարանը առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։
Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում գրել է, որ խորհրդարանի նոր կազմը ոչ լեգիտիմ է, քանի որ ընտրությունները կեղծվել են։
Զուրաբիշվիլին հավելել է, որ հենց ինքը, ըստ Սահմանադրության, պետք է գումարեր խորհրդարանի առաջին նիստը, սակայն դա չի արել։
Վրաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին անգամն է, որ նախագահը չի բացում նիստը:
Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի (ընդհանուր 150 մանդատ) մեծամասնությունը:
Առաջին նիստին գրանցվել են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նորընտիր պատգամավորները:
Խորհրդարանից դուրս ընդդիմության մոտ 200 համակիրներ շարունակում են բողոքի ցույցը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Առավոտյան վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն արդեն ճեպազրույցում ներկայացրել է ապագա կառավարության կազմը, որին ակնկալվում է, որ խորհրդարանը նույն օրը վստահության քվե կհայտարարի։
