Կոբախիձեն առաջին անգամ պատգամավոր դարձած Իվանիշվիլիին սովորեցրել է՝ ինչպես սեղմել քվեարկելու կոճակը. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք՝ Վրաստանի նոր գումարման խորհրդարանը առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։

Նիստին մասնակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավոր, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։
Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։
Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Վերջինս առաջին անգամ է դարձել պատգամավոր և նիստի ընթացքում սովորել է սեղմել քվեարկության կոճակները։

Իվանիշվիլին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության գլխավոր դեմքն է եղել, լրատվաիջոցների տեղեկություններով կարող էր շատ արագ հրաժարվել իր մանդատից։

Այդ ընթացքում վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նրա նախորդ Իրակլի Ղարիբաշվիլին, մոտակայքում նստած, իշխող կուսակցության հիմնադիրին սիրալիր բացատրել են, թե ինչպես պետք է քվեարկել, որ կոճակը՝ երբ սեղմել:

You may also like...